Սահմանի ամբողջ երկայնքով ադրբեջանցի և հայ զինվորների միջև տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ. Փաշինյան
Սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ ադրբեջանցի և հայ զինվորների միջև: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա խոսեց այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը նման լուրերը սկզբում հերքում, հետո հաստատում է: ՛՛Հիմա ասում են ՊՆ-ն ինչու հերքեց, հետո հաստատեց, քանի որ երբ հրապարակվեց ՊՆ-ին զեկուցո՞ւմ են, որ հարձակվեցին, մենք փախանք, չէ չեն զեկուցում տենց բան, վերջնարդյունքն են զեկուցում: Ադրբեջանը երկու ժամանոց տեսանյութից երեք րոպեն կտրում և տալիս է հայաստանյան իր տեղեկատվական ազդեցության գործակալներին՛՛,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ հակապետական մարդիկ են:
Նրա խոսքով՝ ազատագրված տարածքները և Ղարաբաղի կեսը տվել են, և ինչու՞, օրինակ, մեկ անգամ ՛՛Լուսավոր Հայաստանի՛՛ ղեկավարը չի ասել՝ հրապարակեք, այդ ի՞նչ եք բանակցում այդտեղ: Նա ասաց. ՛՛Հիմա կարո՞ղ է ասեք՝ հրապարակեք՝ ի՛նչ եք խոսել ՌԴ նախագահի հետ, մենք պատրաստ ենք, բայց ամոթ է, էլ մեզ հետ ոչ մեկը ոչ մի բան չի խոսի՛՛:
Փաշինյանն ընդգծեց, որ իրավիճակը շատ լարված է: ՛՛Եկեք չթերագնահատենք, եղել է հրաձգություն, բայց կողմերը արձանագրել են, որ թյուրըմբռման արդյունք է՛՛,-ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը բարձրացրեց՝ 30 հազար զինվորի կյանք պետք է փրկենք, թե չփրկենք. ՛՛Ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը :Դժոխային ճանապարհի միջով ենք անցում, բայց պետք է անցնենք այդ ճանապարհը՛՛:
Նա կարևորեց խաղաղ դարաշրջան մտնելը և նշեց, որ դրա համար պետք է քաղաքական կամք ցուցաբերել: