ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայայի հետ

Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայայի հետ

Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ՀՀ վ արչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհակալություն հայտնել նրան Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Այս մասին Տիխանովսկայան հայտնել է X սոցիալական ցանցում:

Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»:

Պաշտոնյան նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին՝ Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: