ԿԲ-ում հարկատուներն իրենց վճարած հարկերով ունեն 377 մլրդ դրամ, որը ժողովրդի փողն է. Մարուքյան
Այս պահին Կենտրոնական բանկում հարկատուներն իրենց վճարած հարկերով ունեն 377 մլրդ դրամ, որը ժողովրդի փողն է և թիրախային խմբերին պիտի ուղղվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով` աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն։
Խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, նա ընդգծեց օրավարձով աշխատող քաղաքացիների հարցը, որոնք տանն են մնալու և հետևաբար գումար չեն վաստակելու: