ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայ համայնքն Իրանի ժողովրդի իսկական և խոր արմատներ ունեցող հատվածն է. իրանցի նախարար

Հայ համայնքն Իրանի ժողովրդի իսկական և խոր արմատներ ունեցող հատվածն է. իրանցի նախարար

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ընդգծելով հայ համայնքի պատմական և հասարակական դիրքը, այս համայնքը բնութագրեց ոչ թե որպես փոքրամասնություն, այլ որպես Իրանի ժողովրդի իսկական և խոր արմատներ ունեցող հատված, և քաղաքացիության իրավունքներից հավասարապես օգտվելը, անվտանգությունը և մարդկային արժանապատվությունը համարեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներից, գրում է parstoday.ir-ը:

Նա նշեց․ - «Այս տեսակետը արմատավորված է երկրի կառավարման կրոնական հիմքերի և գաղափարախոսության մեջ , և կրոնի, էթնիկ պատկանելության կամ լեզվի վրա հիմնված ցանկացած խտրականություն հակասում է մարդկային արժանապատվությանը»։

IRNA-ի փոխանցմամբ՝ Սալեհի Ամիրին, Նոր տարվան ընդառաջ, Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի կատարած այցի ընթացքում, շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը և կառավարության անդամների ներկայությունը նման առիթներին համարել է իրական համակեցության նշան, այլ ոչ թե պարզապես արարողակարգային։ Աստվածային կրոնների խորը ընդհանրություններին անդրադառնալով՝ նա խաղաղ համակեցությունը բնութագրել է որպես Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման հիմնական և կայուն ռազմավարություն։

Մշակութային ժառանգության նախարարը, բարձր գնահատելով հայ համայնքի դերը պատմական կարևոր ժամանակաշրջաններում, մասնավորապես՝ Սրբազան պաշտպանության տարիներին, այս աջակցությունը համարել է Իրանի ազգային արժեք։ Նա նաև անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների աճող գործընթացին, հայտնել է հայ զբոսաշրջիկների թվի աճի, ցամաքային և օդային երթևեկության հեշտացման, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային և զբոսաշրջային համագործակցության ամրապնդման մասին։ Սալեհի Ամիրին ընդգծել է, որ այս փոխգործակցության զարգացումը կշարունակվի՝ երկու ժողովուրդների միջև մարդկային և մշակութային կապերի խորացմանը զուգընթաց։

  • Կիսվել: