ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Բեսենթ

ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Բեսենթ

Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը։ Այս մասին CNBC հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահ Թրամփը չի կարծում, որ մեզ գործարք է պետք (Թեհրանի հետ), և մենք պարզապես կշարունակենք ուժեղացնել նրանց վրա ճնշումը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին այլևս Իրանի հետ գործարք պետք չէ։

 

  • Կիսվել: