Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով զբաղվի կոռուպցիայով. Մարության
Անզիջում պայքար եմ մղելու կոռուպցիայի դեմ: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Խոսելով կոռուպցիոն երևույթների մասին, Մարությանը նշել է․
«Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու, կներեք, որ այդպես եմ ասում: Եթե մեկն իր մտքով կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու»։
Քաղաապետի խոսքով՝ խնդիր է նաեւ, որ մրցույթներին մասնակցում են ընկերություններ, որոնք տվյալ ոլորտից ընդհանրապես պատկերացում չունեն։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանում անցած մեկ տարում եղել են խնդիրներ եւ դա նորմալ է եւ երկրորդ տարում եւս կլինեն, սակայն այն ինչ արվել է 2018–2019 թվականներին, պետք է արվեր 20 տարի առաջ. «Մեր հաշվարկներով ամեն ինչ լավ է լինելու, բայց վստահ եմ, որ լինելու են նաեւ խնդիրներ։ Մենք դրել ենք 100 տոկոս բանկային գարանտիա, այդտեղ էլ խնդիրներ եւ բարդություններ կան, հնարավոր է չմասնակցեն ինչ որ մրցույթների։ Այս ամենը պետք է արված լիներ 20 տարի առաջ եւ հիմա բոլոր շտկումները կլիներ արված եւ այսօր կխոսեինք ավելի բարձր մատերիաներից»։