երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մեր միասնական պայքարն արդյունք է տալիս, ուստի, բոյկոտը շարունակվում է․ Մարության

Մեր միասնական պայքարն արդյունք է տալիս, ուստի, բոյկոտը շարունակվում է․ Մարության

Մեր միասնական պայքարն արդյունք է տալիս, ուստի, բոյկոտը շարունակվում է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին:

Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը։

Այսօր, վերը նշված պահանջով և 80 000 ստորագրություններով հաստատված մեր նախագիծը վերջապես քննարկվեց ավագանու նիստում։

Ինչպես եւ սպասելի էր, ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին մեր նախագծին։

Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս`

ուստի, ԲՈՅԿՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է!!!

Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել։

Սա տևական պայքար է,որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։

Շնորհակալություն եւ Աստված բոլորիս պահապան»,-նշել է նա:

  • Կիսվել: