երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ընդդիմադիր պատգամավորներին ծանոթ չեն դեմոկրատական հանգիստ խորհրդարանին վայել քննարկումները. Հակոբ Արշակյան

Ընդդիմադիր պատգամավորներին ծանոթ չեն դեմոկրատական հանգիստ խորհրդարանին վայել քննարկումները. Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարճ ընդմիջումից հետո մեկնաբանեց տեղի ունեցած միջադեպը.

«Քիչ առաջ պարզ դարձավ, թե ինչ նպատակ ունի ընդդիմության կողմից իրավիճակն անընդհատ սրելը, և Արթուր Սարգսյանը, այստեղ ելույթ ունենալով և տարբեր տեսակի որակումներ տալով, իրեն մեղսագրվող հանցագործությունների վերաբերյալ որևէ պարզաբանում չտալով, ուղղակի հրաժարվեց պատգամավորիների հարցերին պատասխանել, որոնք միտված էին նրան, որ մեզ համար պարզ դառնա, հասկանալի դառնա, թե ինչ գործունեություն է ծավալել, որի արդյունքում տիկին գլխավոր դատախազը դահլիճում է և մեզանից հայցում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ինչպես նաև կալանքի ենթարկելու թույլտվություն:

Պարզ է, որ, ենթադրաբար, այդ հարցերը պատասխաններ չունեին, որոնք մեզ կբավարարեին, և պարոն Սարգսյանը լքեց այս ամբիոնը: Տարբեր տեսակի արտահայտություններ անելով՝ փորձեց դուրս գալ դահլիճից, որին, իհարկե, էմոցիոնալ արձագանք ստացվեց պատգամավորների կողմից: Ես խրախուսում եմ հանգիստ քննարկումը»:

Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, թե ընդդիմադիր պատգամավորներին ծանոթ չեն դեմոկրատական հանգիստ խորհրդարանին վայել քննարկումները:

«Նրանք ամեն կերպ փորձելու են դուրս բերել հունից պատգամավորներին, փորձելու են խորհրդարանի աշխատանքը խանգարել, փորձելու են ամեն կերպ պրովոկացիաների ենթարկել, սակայն ՀՀ-ն սուվերեն, ինքնիշխան, դեմոկրատական երկիր է, և մենք պետք է առաջնորդվենք այդ արժեքներով: Թույլ չպիտի տանք, որ Հայաստանում նորից հնարավոր լինի  պետության և պետականության դեմ տարբեր տեսակի ոտնձգություններ անել, այդ թվում՝ այս դահլիճում»,- ասաց նա:

Ավարտելով ելույթը՝ Հակոբ Արշակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:

  • Կիսվել: