երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի

Իրանում իսրայելական կողմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի

Իսրայելական հարվածների հետևանքով Իրանի տարածքում զոհերի թիվը հասել է 1060-ի։ Նոր տվյալները հայտնել է Իրանի Նահատակների ու վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Սաիդ Օհադին։

Ինչպես հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, Օհադին Իրանի հանրային հեռուստատեսության եթերում տեղեկացրել է նաև, որ, հաշվի առնելով ծանր վիրավորումների դեպքերը, զոհերի թիվը կարող է հասնել 1100-ի։

Իսրայելը հարձակում էր սկսել Իրանի դեմ հունիսի 13-ին, ինչին ի պատասխան իրանական կողմը հարվածներ էր իրականացրել իսրայելական տարածքում։ 10 օր անց հակամարտության մեջ էր մտել նաև Միացյալ Նահանգները՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Ի պատասխան ամերիկյան կողմի՝ Իրանը հարձակում էր իրականացրել Մերձավոր Արևելքում ամերիկյան ամենամեծ ռազմաբազայի՝ Կատարի Ալ-Ուդեյդի վրա։ Փոխադարձ հարվածներից հետո կողմերը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ էր մտել հունիսի 24-ին։

 

 

  • Կիսվել: