ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Թուրքիայում կինը փրկվել է 163 ժամ փլատակներում մնալուց հետո

Թուրքիայում կինը փրկվել է 163 ժամ փլատակներում մնալուց հետո

Թուրքիայի Գազիանթեփ նահանգում փլատակներում գտնվող կնոջը փրկել են ավերիչ երկրաշարժից 163 ժամ անց, գրում է Anadolu գործակալությունը:

«Թուրքական Գազիանթեփում, որը լրջորեն տուժել էր երկրաշարժից, 163 ժամ փլատակներում գտնվող մի կին է փրկվել։ 62-ամյա Նազիֆե Յըլմազին դուրս են բերել Նուրդաղի շրջանում փլուզված շենքի փլատակներից։ Տուժածը հոսպիտալացվել է»,- հայտնում է գործակալությունը։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

  • Կիսվել: