ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տաշքենդում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի և նրա վրացի գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հանդիպման ժամանակ։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Քուրթուլմուշն ընդգծել է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ այս հարցով միջոցառում կազմակերպելու։

Թուրք խոսնակը նաև նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող խնդիրների վերացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը և համապատասխան աջակցություն հայտնել Թբիլիսին:

 

  • Կիսվել: