Թրամփը խախտել է միջազգային իրավունքի նորմերը. Գուտերեշ
Խորապես մտահոգված ենք վերջին ամիսներին Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև ստեղծված լարվածությամբ, որը գագաթնակետին հասավ շաբաթ առավոտյան՝ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նրա հայտարարությունը ներկայացրել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ նշելով. «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Վենեսուելայում իրավիճակի վերջին սրմամբ, որը գագաթնակետին հասավ այսօր երկրում ԱՄՆ ռազմական գործողությունը, որը կարող է մտահոգիչ հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Վենեսուելայում ստեղծված իրավիճակից անկախ, այս իրադարձությունները վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Գլխավոր քարտուղարը շարունակում է ընդգծել բոլորի կողմից միջազգային իրավունքի լիակատար հարգանքի կարևորությունը։ Նա խորապես մտահոգված է, որ միջազգային իրավունքը չի պահպանվել»:
Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել մասնակցել «ներառական երկխոսության»՝ մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։


