Թրամփն առաջարկել է Nvidia-ի ղեկավար նշանակել Թիմ Քուկին՝ Ջենսեն Հուանգի փոխարեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում գրել է, որ Apple-ի ղեկավար Թիմ Քուկին պետք է նշանակել Nvidia-ի ղեկավար՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո։
Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ, երբ Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, որը ֆանտաստիկ աշխատանք է կատարել, հրաժարական է տվել, կա միայն մեկ մարդ, որն ունակ է զբաղեցնել նրա տեղը՝ Թիմ Քուկը՝ Apple-ից։ Մի լեգենդին փոխարինում է մյուսը»:
Հիշեցնենք, որ Ջենսեն Հուանգը նոյեմբերի 12-ին լքել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնը։ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քոլեթ Քրեսը, որը կշարունակի զբաղեցնել Nvidia-ի գործադիր փոխնախագահի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Տնօրենների խորհուրդը սկսել է մշտական ղեկավարի որոնումները և կդիտարկի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թեկնածուների։



