երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը

Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Ալիևը

Աշխատանքային այցով Ստամբուլում է գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրան այսօր ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Վահդեթին առանձնատանը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջանի նախագահը Ստամբուլ է ժամանել այսօր, նրան օդանավակայանում դիմավորել է Թուքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

  • Կիսվել: