երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Ռուսաստանը ուկրաինական կողմից դեռևս սպասում է ուղիղ բանակցությունների նոր փուլի ժամկետների նախանշմանը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, հուլիսի 8-ին այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչպես անցյալ շաբաթ ասաց նախագահը, մենք սպասում ենք ուկրաինական կողմի առաջարկին հնարավոր ժամկետների վերաբերյալ: Հենց որ ժամկետները համաձայնեցվեն, իսկ մենք հույս ունենք, որ դա կարվի, անմիջապես կհայտարարենք այդ մասին», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի էին ունեցել մայիսի 26-ին և հունիսի 2-ին Ստամբուլում։ Դրանց արդյունքներով կողմերը համաձայնության են եկել գերիների փոխանակման շուրջ՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով, ինչպես նաև ծանր հիվանդ և երիտասարդ (մինչև 25 տարեկան) գերիների վերադարձման շուրջ՝  «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով՝ յուրաքանչյուր կողմից առնվազն 1000 մարդ:

 

  • Կիսվել: