Հայաստանի խորհրդարանը քննարկում է ընդդիմադիր պատգամավորի ձերբակալման համաձայնության հարցը
Հուլիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ձերբակալությանը համաձայնություն տալու հարցը: Համապատասխան միջնորդությունը ներկայացրել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նիստն անցկացվում է Արթուր Սարգսյանի և խորհրդարանական ընդդիմության պատգամավորների բացակայությամբ: