Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից. փաստաբան
Բացի Արա Ավագյանից, ձերբակալվել են ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից, որոնց խոսակցությունների ապօրինի գաղտնալսումների հիման վրա էլ հարուցվել է հիշյալ քրեական վարույթը։ Ճնշումներ են կիրառում երեքի նկատմամբ, որ իրենց ուզած ցուցմունքները կորզեն, հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին: