չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
ՌԴ Պետդումայի 4 ներկայացուցչի հրավիրել են ԱՄՆ՝ հանդիպելու Կոնգրեսի անդամների հետ

ՌԴ Պետդումայի 4 ներկայացուցչի հրավիրել են ԱՄՆ՝ հանդիպելու Կոնգրեսի անդամների հետ

Ռուսաստանի Պետդումայի չորս անդամի պաշտոնապես հրավիրել են Վաշինգտոնում հանդիպելու ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ֆլորիդայի 13-րդ շրջանի սենատոր Աննա Պաուլինա Լունան։

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների ընթացքը։ Հանդիպումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և կարող է տեղի ունենալ հունվարին:

ՍԿոնգրեսականը անձամբ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար, սակայն չի հստակեցրել, թե Դումայից կոնկրետ ու՛մ են հրավիրել:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հանդիպման մասին հայտարարել էր 2025 թվականի հոկտեմբերի վերջին՝ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում։

 

  • Կիսվել: