ՌԴ պետական նստավայրի վրա հարձակումն ուղղված է նաև հակամարտությունը խաղաղ ձևով լուծելու Թրամփի ջանքերի դեմ. Պեսկով
Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի պետական նստավայրի վրա հարձակման փորձն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այլև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու նրա փորձերի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դա ուղղված է ոչ միայն անձամբ նախագահ Պուտինի դեմ, բայց ես կցանկանայի հիշել Զելենսկու Սուրբ Ծննդյան ուղերձը և Պուտինին ուղղված նրա խոսքերը»,:
Պեսկովի խոսքով՝ «դա ուղղված է նաև Թրամփի դեմ, որի նպատակն է խաթարել նախագահ Թրամփի ջանքերը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Նա նաև հավելել է, որ Նովգորոդի մարզում գտնվող՝ Ռուսաստանի պետական նստավայրի վրա Ուկրաինայի կողմից հարձակման փորձը չի կարող խաթարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև հաստատված վստահելի երկխոսությունը
«Նախագահները պահպանում են իրենց երկխոսության վստահելի բնույթը և շարունակում են երկխոսությունը։ Նման սադրանքները, պետական ահաբեկչության նման ակտերը չեն կարող խաթարել երկու նախագահների միջև վստահելի երկխոսության այս մակարդակը»,-ասել է Կրեմլի խոսնակը:


