Մեծ Բրիտանիան և Գերմանիայի 70 միլիոն դոլարի ռազմական պայմանագիր են կնքել
Մեծ Բրիտանիան և Գերմանիան մոտ 70 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել ժամանակակից հրետանային սարքավորումների մատակարարման համար: Այս մասին տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:
«Մեծ Բրիտանիան 52 միլիոն ֆունտ սթերլինգի պայմանագիր է կնքել Գերմանիայի հետ ժամանակակից հրետանային սարքավորումների մատակարարման համար։
Գործարքի շրջանակներում Մեծ Բրիտանիան կստանա ժամանակակից RCH 155 Early Capability Demonstrator (ECD) հարթակ, և ևս երկուսը կուղարկվեն Գերմանիա համատեղ փորձարկումների համար»,-ասված է հայտարարության մեջ:


