Խորհրդակցություններ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի պահուստային գծի անջատման տեղամասում հրադադարի ժամանակավոր գոտի ստեղծելու հարցով
ՄԱԳԱՏԷ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի պահուստային գծի անջատման տեղամասում հրադադարի ժամանակավոր գոտի ստեղծելու հարցով խորհրդակցություններ է նախաձեռնել: Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Առաջարկվում է հրադադարի գոտի ստեղծել այն շրջանում, որտեղ հունվարի 2-ին ռազմական գործողությունների հետևանքով վնասվել և շարքից դուրս է եկել ուկրաինական կողմում գտնվող ու Զապորոժիեի ԱԷԿ տանող վերջին՝ 330 կՎ պահուստային գիծը, ինչի հետևանքով կայանն ամբողջությամբ կախված է իր միակ գործող 750 կՎ գծից»:
Իր հերթին Զապորոժիեի ատոմակայան մամուլի ծառայությունը հայնել է, որ որ «Ֆերոսպլավնայա-1» գիծը դադարել է աշխատել հունվարի 3-ին, կայանին անհրաժեշտ էներգիա է մատակարարվել 750 կՎ «Դնեպրովսկայա» հիմնական գծից:


