շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի թիրախներին, այդ թվում՝ «Ռադվան» էլիտար ստորաբաժանման կողմից օգտագործվող զորավարժարանին հարվածներ հասցնելու մասին, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ այդ օբյեկտն օգտագործվել է իսրայելական ուժերի և խաղաղ բնակչության դեմ հարձակումների պլանավորման ու իրականացման նպատակով մարտիկներին պատրաստելու համար՝ ներառյալ մարտական կրակով վարժանքները և զենքի օգտագործման ուսուցումը։

Բանակը նաև հայտարարել է, որ վերջին շրջանում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի լրացուցիչ կառույցներին, որոնք օգտագործվել են զենքի պահեստավորման համար։

Իսրայելի բանակը նաև նշել է, որ այս գործողություններն Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում են և խոստանում է շարունակել միջոցներ ձեռնարկել «Հեզբոլլահ»-ից բխող սպառնալիքների դեմ։

 

  • Կիսվել: