ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը կընդլայնեն ռազմական համագործակցությունն Արևելյան Միջերկրական ծովում

Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը կընդլայնեն ռազմական համագործակցությունն Արևելյան Միջերկրական ծովում

Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարություններն Աթենքում եռակողմ հանդիպում են անցկացրել, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանական գործընկերության ամրապնդումն ու տարածաշրջանում անվտանգության ընդհանուր սպառնալիքները:

Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության, ծովային անվտանգության, ռազմական տեխնոլոգիաների մշակման և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական արդյունաբերության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծումը և ահաբեկչությանը հակազդելու և ժամանակակից սպառազինությունների տարածման հարցում համակարգման ուժեղացումը:

Հաղորդվում է նաև, որ հանդիպման մասնակիցները նաև դեմ են հանդես եկել Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման մասին Թուրքիայի և Լիբիայի հուշագրին` հայտարարելով, որ այն խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները։ Կողմերը նաև վերահաստատել են աջակցությունը Կիպրոսի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

 

  • Կիսվել: