շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իլոն Մասկին կառավարական հատուկ պաշտոնյայի կարգավիճակ է շնորհվել

Իլոն Մասկին կառավարական հատուկ պաշտոնյայի կարգավիճակ է շնորհվել

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն այսուհետև պաշտոնապես կաշխատի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին առընթեր՝ որպես կառավարության հատուկ աշխատակից, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

 

Պաշտոնի ստանձնումը նշանակում է, որ Մասկը կամավորական չէ, բայց նաև հաստիքով աշխատող դաշնային ծառայող չէ:

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության ամփոփագրի՝ հատուկ պետական ​​աշխատող է համարվում «յուրաքանչյուր ոք, ով աշխատում է կամ ակնկալվում է, որ կաշխատի կառավարության համար 130 օր կամ ավելի քիչ կամ 365 օրվա ընթացքում»:

 

Մասկն աշխատավարձ չի ստանում, սակայն ինչպես հայտնել է CNN-ի աղբյուրը՝ Մասկը հասանելիություն ունի գաղտնի տեղեկություններին։

Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է և նախընտրական քարոզարշավի ժամանակ դարձել է Թրամփի մոլի կողմնակիցը, գրասենյակ ունի Սպիտակ տան համալիրում։ Թրամփի պաշտոնի ստանձնումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում Մասկը ցույց տվեց, որ ունի լայն լիազորություններ՝ իրականացնելու համար իր կառավարության արդյունավետ նախաձեռնությունը, որը հայտնի է DOGE անվանումով:

  • Կիսվել: