«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրեր
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված սառնարանի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս և մեկ բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։