338 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել` որպես պետությանը պատճառված վնաս. Գլխավոր դատախազություն
2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին:
Այս մասին հայտնում ՀՀ Գլխավոր դատախազությունից: