Հայաստանում ում վրա հույս էր դրել, պարզվեց՝ նույն իմպոտենտն են. Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն կրկին դատի տալուն։
Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Ռոբերտ Քոչարյանի փխրուն հոգին կրկին ալեկոծվել է:
Նա նորից ինձ դատի է տվել: Կարդալով իմ գրառումը՝ ՎՈԻՆԻ դեմքի ջղաձգումներն ավելի ու ավելի են ակտիվացել, և Հունաստանի ամբողջ հանգիստը տակնուվրա է եղել:
Միջերկրածովյան արևն այլևս նորմալ չի տաքացնում, ժպտերես հույն մատուցողուհու՝ առավոտյան յասու Ռոբը չի ուրախացնում, ծովը շատ ալիքոտ է և հարմար չէ սերֆինգի համար, Հայաստանում ում վրա հույս էր դրել, պարզվեց՝ նույն իմպոտենտն են»: