Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար ՇՄՆ-ն հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
«Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
- կրակ վառել
- վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
- յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
- ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»,- ասված է հաղորդագրությունում: