ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում՝ 33 մլն դրամ է փոխանցվել վերականգնված միջոցների միասնական հաշվին. ՀՀ դատախազություն

Որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում՝ 33 մլն դրամ է փոխանցվել վերականգնված միջոցների միասնական հաշվին. ՀՀ դատախազություն

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն:

  • Կիսվել: