ՀՅԴ երիտասարդների ակցիան Քննչական կոմիտեի մոտ՝ կապված ՀՅԴ–ականների ձերբակալությունների հետ (ուղիղ)
ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 11–ին բողոքի ակցիա են կազմակերպել Քննչական կոմիտեի մոտ՝ կապված ՀՅԴ–ականների ձերբակալությունների հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հուլիսի 10–ի վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։