ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ի տարբերություն Պաղեստինի՝ Սոմալիլենդը վիրտուալ պետություն չէ. Իսրայելի ԱԳ նախարար

Ի տարբերություն Պաղեստինի՝ Սոմալիլենդը վիրտուալ պետություն չէ. Իսրայելի ԱԳ նախարար

Պաղեստինը «վիրտուալ» պետություն է, մինչդեռ Սոմալիլենդը «վերականգնում է» իր անկախությունը: Այս մասին առանձնացված տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը՝ Պաղեստինը համեմատելով Սոմալիլենդի հետ, տեղեկացնում է AFP-ն:

Նշվում է, որ Սաարի հայտարարությունները Հարգեյսա քաղաք կատարած այցի ժամանակ հնչել են այն բանից հետո, երբ անցյալ ամիս Իսրայելը դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է ինքնահռչակ Սոմալիլենդի Հանրապետությունը:

«Սոմալիլենդը որոշել է վերականգնել իր անկախությունը: Ի տարբերություն Պաղեստինի՝ Սոմալիլենդը վիրտուալ պետություն չէ, այն գործող պետություն է: Սոմալիլենդը լիարժեք գործող երկիր է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,-հայտարարել է Սաարը Սոմալիլենդի առաջնորդ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլլահիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս իր հայտարարության ժամանակ նշել է, որ Սոմալիլենդի ճանաչման հռչակագիրը համահունչ է «նախագահ Թրամփի նախաձեռնությամբ ստորագրված Աբրահամյան համաձայնագրերի ոգուն» և հավելել է, որ Թել Ավիվը ձգտելու է Սոմալիլենդի հետ համագործակցության տարբեր ոլորտներում:

  • Կիսվել: