հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

 Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:

 Այս մասին հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
 
«Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացի վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
 
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կընդլայնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը, միջազգային հանրությունն էլ պետք է վճռական ազդակներ ուղարկի, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն աշխարհագրորեն ամբողջական և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու միջոցով:

  • Կիսվել: