ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), որը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կառույցներից մեկն է, տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առաջացած հակասությունների և կապ է պահպանում ԵԱՀԿ մասնակից պետությունների հետ, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Կատյա Անդրուշը։
«ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին։ Մենք կապեր ենք պահպանում ԵԱՀԿ տարածաշրջանի պետությունների հետ՝ օգնելու համար նրանց կատարել կրոնի կամ համոզմունքի ազատությունը և այլ հիմնարար իրավունքներն ու ազատությունները, դրանց թվում՝ խոսքի ազատությունը հարգելու իրենց պարտավորությունները, որոնք կազմում են բոլոր ժողովրդավարական պետությունների հիմքը»,- նշել է գրասենյակի ներկայացուցիչը։