Ռուսաստանն արգելել է բոլոր տեսակի կաթնամթերքի ներմուծումը երկու ադրբեջանական արտադրողներից
«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ 2025 թվականի հուլիսի 11-ից արգելք է մտցվում ադրբեջանական «ALLBUY» և «MILK PRODUCTS» ձեռնարկությունների արտադրած բոլոր տեսակի կաթնամթերքի Ռուսաստան ներմուծման վրա։
Որոշումն ընդունվել է ՌԴ տեսչական ծառայությանը Ռուսաստան ներմուծող վերոնշյալ կաթնամթերք արտադրողների մոտ ստուգում անցկացնելու ադրբեջանական կողմի մերժման և Ռուսաստան իրենց արտադրանքի հետագա մատակարարումների նկատմամբ նրանց հետաքրքրվածության բացակայության պատճառով։
Այսպես, «Ռոսսելխոզնադզոր»-ն Ադրբեջանի իրավասու գործակալությանը տեղեկություն է ուղարկել մոտ ապագայում կաթնամթերք արտադրող 5 ձեռնարկություններում ստուգում անցկացնելու պատրաստակամության մասին, որոնք շարունակում են իրենց արտադրանքը ուղարկել ռուսաստանցի ստացողներին։
Նշված ընկերությունների դեմ ձեռնարկված միջոցառումները նպատակ ունեին վերահսկել ԵԱՏՄ օրենսդրության պահպանումը և ստուգելու ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի պահանջներին ու չափորոշիչներին դրանց համապատասխանության նախկինում տրված երաշխիքները, ինչպես նաև հաշվի առնել 2024 թվականին «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետների ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները։
Ադրբեջանի Սննդի անվտանգության գործակալությունը տեղեկացրել է, որ կաթնամթերք (կարագ և պանիրներ) արտադրող «ALLBUY և կաթնամթերք (կարագ) արտադրող և վերամշակող «MILK PRODUCTS»ը հետաքրքրված չեն իրենց ապրանքների Ռուսաստան հետագա մատակարարումներով։