Ալիևն ու ԱՄԷ նախագահը համաձայնագիր են ստորագրել
Աբու Դաբիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպումը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր։