Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 109-ի
Տեխասում հուլիսի 4-ին տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, ավելի քան 160 մարդ անհայտ կորած է համարվում, հայտնել է նահանգապետ Գրեգ Էբոթը։
Տարերքի հարվածից տուժած շրջանում որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է: Զոհվածների թվում են Camp Mystic աղջիկների ամառային ճամբարի շուրջ 30 սաներ և ջոկատավարներ։ Մի քանիսն անհայտ կորած են համարվում։
Ճամբարը մեծապես տուժել է, երբ վաղ առավոտյան մոտակա Գվադալուպե գետի ջրի մակարդակն ընդամենը մեկ ժամում բարձրացել է 9 մետրով:
Կենտրոնական Տեխասում կան բազմաթիվ երիտասարդական ճամբարներ և քեմփինգային տարածքներ։ Հատկապես շատ մարդիկ այստեղ են գալիս հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը նշելու համար։