հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Արթուր Սարգսյանի կալանավորման որոշումը կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում. փաստաբան

Արթուր Սարգսյանի կալանավորման որոշումը կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում. փաստաբան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տեսակցությունները սահմանափակվել են՝ բացառությամբ մերձավորների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։

Փաստաբանը նշեց, որ 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Վերաքննիչ դատարանից ակնկալում ենք, որ արդարադատություն կիրականացնի և կբավարարի մեր ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,–հավելեց փաստաբանը։

  • Կիսվել: