հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Meatfood-ի «Կիսապխտած «Կրակովյան» երշիկի արտադրությունը կասեցվել է

Meatfood-ի «Կիսապխտած «Կրակովյան» երշիկի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Միթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը (Երևան, Օհանովի փողոց): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:}
Այդ արտադրամասում տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անցկացված վերահսկողության ընթացքում MeatFood և Моя Семя ապրանքանիշերի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներից միայն մեկը՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ը (ապրանքանիշը՝ MeatFood, (արտադրված 30․06․2025 թ.), «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Արտադրատեսակը չի արտադրվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
«Միթ ֆուդ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

  • Կիսվել: