հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
DG ապրանքանիշի մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

DG ապրանքանիշի մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ DG): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
 
Նմուշներից միայն մեկը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025թ.), մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
 
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
 
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
 
«Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

  • Կիսվել: