հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Գործարկվել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը

Գործարկվել է «YES»՝ Երևանի էլեկտրոնային ծառայությունների հարթակը

Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի Էլեկտրոնային ծառայությունների հարթակը: 

Քաղաքացիները, մուտք գործելով տվյալ հարթակ, հնարավորություն ունեն տեսնելու իրենց պատկանող գույքային բոլոր միավորները, տրանսպորտային միջոցները, աղբահանության վերաբերյալ առկա պարտավորություններն ու վճարումները: 

Հարթակն էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների:

Առաջնային տարբերակը հասանելի է yes.yerevan.am հղումով:

  • Կիսվել: