շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Չինաստանը Թայվանի շուրջ զորավարժություններ է սկսել

Չինաստանը Թայվանի շուրջ զորավարժություններ է սկսել

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ՝ պատճառաբանելով դա երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ, հայտնում են չինական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կղզու շուրջ տեղակայվել են զորքեր, ռազմանավեր, կործանիչներ և հրետանի:  

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը հայտնել է, որ այդ գործողություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը Չինաստանին զսպելու նպատակով, զինում են կղզին և իրավիճակը հասցնում վտանգավոր պատերազմի եզրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Թայվանին 11 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին, ինչը դժգոհություն էր առաջացրել Չինաստանում: 

  • Կիսվել: