5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այս պահին ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է ծովում՝ Իլան քաղաքի արևելքից 39,4 կմ հեռավորության վրա։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել են Իլան և Հուալյան շրջանների մի քանի բնակավայրերում։
Նշենք, որ հոկտեմբերի 24-ի գիշերը նույն շրջանում՝ 10 րոպե տարբերությամբ, երկու երկրաշարժ էր գրանցվել՝ 5,0 և 4,8 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները եղել են ծովում՝ Հուալյան քաղաքից համապատասխանաբար 31,2 և 30,4 կմ դեպի արևելք։



