ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի և Վենեսուելայի միջև ռազմшտեխնիկական համագործակցության դեմ
Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Իրանի և Վենեսուելայի միջև ռազմատեխնիկական համագործակցության դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
Նշվում է, որ գերատեսչությունը սահմանափակումներ է սահմանել 10 անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են Վենեսուելային իրանական ԱԹՍ-ներ մատակարարելու և բալիստիկ հրթիռների ծրագրերի մշակման հետ։
Ըստ Ֆինանսների նախարարության՝ միջոցառումները նպատակ ունեն պայքարել Իրանի և Վենեսուելայի կողմից «մահացու զենքի տարածման» դեմ։


