Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվեցին Տիգրան Ավինյանի կողմից
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած երևանցի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը, որտեղ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
«Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչմանն արժանացավ ծանրամարտի տղամարդկանց թիմի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:


