կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Վերին Խոտանանում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա

Վերին Խոտանանում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա․ վերջիններս շարունակել են ընթացքը։

  • Կիսվել: