Ռուս-վրացական ցամաքային սահմանին հարյուրավոր մեքենաներ են մնացել արգելափակված
Ռուս-վրացական ցամաքային սահմանը փակ է ու հայտնի չէ՝ երբ կբացվի, հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ սահմանին հարյուրավոր մեքենաներ են մնացել արգելափակված, զբոսաշրջիկներն ու տեղացիները չեն կարողանում անցնել հատվածը առատ ձյան պատճառով։
Հաղորդվում է նաև, որ Վերին Լարսով և Խաչի լեռնանցքով երթևեկությունը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։


