Գյումրեցի 13-ամյա աղջիկը հիվանդանոցից չի ուզում գնալ․ պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ գյումրեցի 13 տարեկան աղջկա վիճակը շարունակում է դեպի լավը գնալ․
«Քիչ առաջ կապ հաստատեցինք գյումրեցի երեխայի բժշկի հետ: Ապաքինման հետ կապված դրական դինամիկան շարունակվում է… Հիվանդանոցից չի ուզում գնալ… Կապը կշարունակենք պահպանել…»։
Նշենք, որ գյումրեցի փոքրիկին դաժանաբար ծեծել էր մոր 28-ամյա զուգընկերը, որը այժմ ձեռբակալված է։ Հանցագործը ծեծելով սպանել էր նաև աղջկա 43-ամյա մորը։