չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
«Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը թանգարաններում և գրադարաններում

«Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը:
 
Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում:
 
Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, ժանրերին, ազգային զարդանախշերին, գեղանկարչության, գրաֆիկայի, կոլաժի, քանդակի, ջրային նկարչության, լուսանկարչական ստեղծագործության հիմունքներին, զարգացնում երևակայությունը, ինքնարտահայտման և ստեղծագործական կարողությունները:
 
Գրադարաններում կազմակերպվում են տարաբնույթ կրթական ծրագրեր՝ միջոցառումներ, արհեստագործական, մեդիագրագիտության, օտար լեզուների դասընթացներ, ընթերցանության, ինտերակտիվ և ստեղծագործական մրցույթներ, թեմատիկ զրույցներ և գրքերի քննարկումներ, տիկնիկային ներկայացումներ, թատերախաղեր, էքսկուրսիաներ պատմամշակութային հուշարձաններ և այցելություն թանգարաններ:
 
Ամառային դպրոց-ճամբարին սիրով մասնակցում են նաև հայրենիքում գտնվող սփյուռքի մեր հայրենակիցների երեխաները:

  • Կիսվել: