կիրակի, նոյեմբեր 15
15 / 11 / 2026
Աշոցքում բացվեց հերոսների հիշատակը հավերժացնող պուրակ

Աշոցքում բացվեց հերոսների հիշատակը հավերժացնող պուրակ

Աշոցքում  դեկտեմբերի 9-ին բացվեց Արցախյան գոյամարտերում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ընկած հերոսների հիշատակին նվիրված պուրակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պուրակը հիմնվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի արժեքը երկու փուլերի համար կազմել է 121 մլն դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է եղել։

34a7b7dc-d7dd-47ae-89f7-9dfd39a87594.jpg (478 KB)

Պուրակի բացմանը ներկա էին  մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, հերոսների ծնողներ, հյուրեր։

ae4b53dd-ddb2-4236-ac13-5b93ae497909.jpg (374 KB)

«Աշոցքում այսուհետ մի վայր է լինելու, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան հարգանքի տուրք մատուցել Արցախյան գոյամարտերում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ընկած հերոսների հիշատակին։ Հանուն հայրենիքի գիտակցված մահվան գնալը մարդկային ամենավեհ գիտակցումն ու ամենամեծ հերոսությունն է․ նրանք ընկել են հանուն ամենաթանկի՝ մայր հայրենիքի, հանուն կյանքի։ Մեր կյանքով նրանց ենք պարտական և դրա համար պարտավոր ենք ամեն անցնող օր անել հնարավորը մեր երկիրը, մեր մարզը, մեր համայնքն առավել ուժեղ, զորեղ ու հզոր դարձնելու համար։ Այս պուրակը մեր հերոսների հիշատակը վառ պահելու ևս մեկ հնարավորություն լինելուց զատ, մեզ համար պատասխանատվության ու պարտավորվածության, զգոնության կոչ է, որ ապրենք նրանց անձնազոհությունը գնահատելով, անենք ամեն ինչ կիսատ թողած գործերը պատվով ավարտին հասցնելու համար։ Եվ ուրեմն, ամեն անգամ պուրակ այցելելիս՝ խոնարհվելուց զատ, մեկ անգամ ևս պետք է խորհենք մեր արած ու չարած գործերի մասին՝ վստահ լինելով, որ երկիրը կառուցելուն միտված մեր ջանքերն առավել են, քան հապաղող քայլերը, որովհետև պատասխանատվություն ունենք անցյալի, ներկայի և մեր ապագայի առջև»,-ողջունելով ներկաներին՝ իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

e2e4ef13-a661-4bb1-b5db-79ba2c58d37c.jpg (450 KB)

Պուրակում տեղադրված հուշատախտակը բացել են Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ու գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը։ 

«Մեծ հպարտություն ու միևնույն ժամանակ մեծ ցավ եմ հիմա ապրում։ Միայն 44-օրյա պատերազմում 35 զոհ ենք ունեցել։ Բավական մեծ է եղել մասնակցությունը պատերազմում, այս պահին էլ 9 գերի ունենք»,-լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը։

c80fe2d7-8c1c-4b30-b4b7-6e0b9a7cc205.jpg (343 KB)

Աշոցքը 2023-ին ներկայացրել է 5 ծրագիր 11 ենթածրագրով` 330 մլն դրամի աշխատանք է կատարվելու, 2024 թվականի համար` 7 ծրագիր 22 ենթածրագրերով, ընդհանուր 516 մլն 144 հազար դրամ գումարի շրջանակներում, որի 63 տոկոսը պետությունն է տրամադրելու։

  • Կիսվել: