չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Անցորդներից որևէ մեկին չեմ դիպչել, գրկել․ Աննա Հակոբյանի պարզաբանումը՝ համացանցում առկա մտահոգությունների առթիվ

Անցորդներից որևէ մեկին չեմ դիպչել, գրկել․ Աննա Հակոբյանի պարզաբանումը՝ համացանցում առկա մտահոգությունների առթիվ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով է շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։

Այս առնչությամբ համացանցում մտահոգություններ են հայտնվել, որոնց անդրադարձել է Աննա Հակոբյանը՝ գրելով.

«Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։

Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

Անցորդներից որևէ մեկին չեմ դիպչել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։

Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։

Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ։

Առողջ եղեք»։

  • Կիսվել: